Jump to content

Արթուր Մասուակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Մասուակու
ֆր.՝ Arthur Masuaku
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆուկա Արթուր Մասուակու Կավելա
Քաղաքացիությունը  ԿԴՀ և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1993(1993-11-07)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Լիլ
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 26
Պատանեկան կարիերա
2008-2013 Ֆրանսիա Վալենսյեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2014 Ֆրանսիա Վալենսյեն 27 (1)
2014-2016 Հունաստան Օլիմպիակոս 51 (1)
20216-ներկա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 42 (0)
Ազգային հավաքական
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18, 2018:

Ֆուկա Արթուր Մասուակու Կավելա (ֆր.՝ Arthur Masuaku, նոյեմբերի 7, 1993(1993-11-07)[1][2][3], Լիլ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասուակուն ֆրանսիական «Վալենսյեն» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Լիգա 1-ի շրջանակներում իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ «Թուլուզ»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում 75-րդ րոպեին փոխարինել է Տոնգո Դոումբիային[4]։ Իր առաջին գոլը խփել է 2014 թվականի հունվարի 29-ին՝ «Օլիմպիկ Մարսել»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Օլիմպիկ»-ի հաղթանակով[5]։

«Օլիմպիակոս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Մասուակուն տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս»[6][7]։ Հունաստանի Սուպերլիգայի շրջանակներում նա իր նորամուտը նշել է «Նիկի Վոլոու»-ի դեմ խաղում։ Արթուրն իր երրորդ խաղում, որը տեղի է ունեցել «Կրետե»-ի դեմ դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ[8]։ Իսկ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։ Այդ հանդիպումից 3 օր անց նա իր դեբյուտն է նշել Չեմպիոնների Լիգայում և դարձել է գոլի հեղինակ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով՝ հունական ակումբի հաղթանակով[9]։

«Վեստ Հեմ Յունայթեդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 8-ին Արթուր Մասուակուն տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վեստ Հեմ Յունայթեդ»[10][11]։ Տրանսֆերն արժեցել է 6․2 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կքնել է 4 տարվա պայմանագիր։ Անգլիական թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2016 թվականի օգոստոսի 15-ին՝ «Չելսի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով։ Իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է 2017 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ֆուտբոլային Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բոլթոն Ուոնդերերս»-ի դեմ խաղում[12]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Մասուակուն հանդես է եկել Ֆրանսիայի Մ18 և Մ19 հավաքականների կազմում[13]։ 2017 թվականի օգոստոսին հրավիրվել է Կոնգոյի ազգային հավաքական՝ Թունիսի հավաքականի դեմ խաղերին մասնակցելու համար։ 2018 թվականի մարտին նա Կոնգոյի հավաքականի հետ մեկնել է Տանզանիայի հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար։ Սակայն նա այն 4 ֆուտբոլիստներից մեկն էր, ովքեր հեռացվեցին հավաքականից կազակերպչական խնդիրների պատճառով և այլևս չհայտնվեցին հավաքականի հայտացուցակում[14]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հունաստանի չեմպիոն - 2014-15, 2015-16
  • Հունաստանի գավաթակիր - 2014-15
  • Հունաստանի գավաթի փոխչեմպիոն - 2015-16

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Valenciennes–Toulouse: 3–0». 2014 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Marseille–Valenciennes: 2–1». 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  6. Παίκτης του Ολυμπιακού ο Μαζουακού (Greek). Olympiacos.org. 2014 թ․ հուլիսի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Info FM : Masuaku s'engage avec l'Olympiacos!» [Info FM: Masuaku signs for Olympiacos] (French). Footmercato.net. 2014 թ․ հուլիսի 7. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Ολυμπιακός–ΟΦΗ 3-0». Sport24. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  9. «Olympiakos gain surprise win over 2014 beaten finalists Atlético Madrid». The Guardian. 2014 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «Hammers acquire Arthur». West Ham United F.C. 2014 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  11. Lustig, Nick (2016 թ․ օգոստոսի 8). «West Ham sign Arthur Masuaku from Olympiacos». Sky Sports. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  12. «West Ham 3-0 Bolton». BBC. 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. «Arthur Masuaku». Fédération Française de Football. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  14. Benge, James (2018 թ․ մարտի 26). «Masuaku leaves DR Congo squad early amid travel frustration claims». London Evening Standard. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Մասուակու» հոդվածին։